Կրիան դանդաղ քայլերով մոտենում է սիրուն:
Սերն այսօր կրիայի տեսք ունի.
կրիայի հայացք, պատյան, կրիայի փայլ ու համառություն:
Դարեր առաջ, երբ կրիան դուրս եկավ տնից,
որոնելու իր բաժին շարժումը, արագություն խնդրելու Աստծուց,
մարդիկ հեգնեցին նրան, ծաղրեցին…
Այսօր մարդիկ քարացած են…
Կրիան դանդաղ քայլերով մոտենում է սիրուն,
և դա է միակ շարժումն աշխարհի…
20.01.11
:Ճ
Ինչ անկեղծ ես գրում:
ու կրիայի սերը չի մարում,աշխարհն է նրա սիրով բոցկլտում….
Շարժման արագությունը չի էականը, այլ այն, թե դեպի ուր ես գնում… և գնու՞մ ես արդյոք !! Լավն էր, ապրեք…