RSS

Tag Archives: անձրև

Անկանոն երթևեկություն

Արագությունը կախված է տրամադրությունից,
ուղղությունը կախված է քամուց,
շարժումն առանց արգելակման է,
անսպասելի,
հեքիաթային…
Անձրևը թաղված է ջրհորում,
վախից քրտինք է դառել,
արագությունը ասֆալտից բացի
լռության աչքերն է տրորում…
Ընթացքը կախված է շղթայից,
շղթան վզիս է փաթաթված,
ես քեզ անկանոն եմ սիրում.
սերն առանց արգելակման է,
անսպասելի,
հեքիաթային…
Ժամերը կախված են թոնրում,
եփվում են առանց դադարի,
շարժումը կիսում է երկինքը,
անիվը սիրտս է տրորում:
Արագությունս անկախ է…
ուղղությունս անկախ է,
անձրևը` հեքիաթային…

05.09.10

 

Tags: , ,

Ազգային առանձնահատկություն

Լեռներն ի վեր, քանի որ ուրիշ ոչ մի ճանապարհ, ուրիշ ոչ մի քամի չի հրում դեպի վերջին կանգառը, որտեղ հովանոցներ կան շարված, որոնք գրկում են մարդկանց Read the rest of this entry »

 

Tags: , ,

Անհամաչափ աղոթք

- Ձեռքերդ վեր,- ասաց ոստիկանը, և երկու մեղսագործ ձեռքեր վեր ցցվեցին ու սկսեցին աղոթել անհամաչափ: Մի պահ բոլորին թվաց, թե Read the rest of this entry »

 

Tags: , , , ,

* * *

Անձրևը գեղեցիկ է, երբ այն չի գալիս,

երբ իր նուրբ կաթիլները ցուցադրում է միայն

իմ նկարած պատկերներում:

Այնտեղ մարդիկ անվերջ երկինք են նայում Read the rest of this entry »

 

Tags: ,

 
Follow

Get every new post delivered to your Inbox.