RSS

***

15 Նյմ

«Երկրում ռազմական իրավիճակը կայուն է, ոչ մի անախորժություն տեղի չի ունեցել»,- լսվեց ռադիոընդունիչի ձայնը: Լուրը լսելով ծեր կոշկակարը խորը շունչ քաշեց, մեխերը մուրճի հարվածներից հետո հասկացան իրենց արժեքը եւ սկսեցին գնահատել կյանքն իբրև ամենագեղեցիկ ոտնամանն աշխարհում: Սակայն կոշկակարի կրպակը դեռևս շարունակում էր իր անկայուն քայլերը եւ ձյան վրա թողնում ամենատարբեր չափերի ոտնահետքեր: Այնուհետև տարեց ռադիոընդունիչը ծխամորճի ծխից արդեն խռպոտված սկսեց քթի տակ ինչ որ ծանոթ մեղեդի մռմռալ, հետո նորից լսվեց մեխերի` 4/4 տեվողությամբ կտկտոցը, որը կոշկակարին ավելի էր ամրացնում իր աթոռին, աթոռը` կրպակին, կրպակն էլ մեխվում էր ձյան մեջ… «Դիրքերում իրավիճակը կայուն է, ոչ մի անախորժություն տեղի չի ունեցել, չհաշված այն կրակոցը, որը մի բաբախող սիրտ էր սոսնձեց վերջնականապես»,- լսվեց ռադիոընդունիչի ձայնը, իսկ մեխերը խորը շունչ քաշեցին և շարունակեցին կոշկակարի արցունքներն ամրացնել ոտնամաններին:

2008.

 

Պիտակներ՝ , , ,

1 responses to “***

  1. Nshan

    19 Նոյեմբերի, 2009 at 11:13 ա.

    Xelaci u aristokrat en mexerd… 🙂

     

Թողնել մեկնաբանություն