RSS

Առաջին անգամ

04 Ապր

Ես առաջին անգամ եմ ձեզանից հեռանում

ծնողներ իմ, ընկերներ իմ, տուն իմ և դու` իմ անորոշ,

բայց սրտումս թաքնված տաքություն:

Մեկ-մեկ հիշեք ինձ տխրելուց առաջ` կանգնած զոլավոր հովանոցի տակ

ու զոլերի միջից տիրոջը կորցրած փետուրի պես

ես դուրս կթռչեմ և ժպտացող դիմակներ կբաժանեմ բոլորիդ.

ծնողներ իմ, ընկերներ իմ, անգործությունից հավերժ փակված գրիչներ

և դու` իմ կյանքը կիսող արահետ:

Ես առաջին անգամ կհեռանամ ձեզանից

ու կձուլվեմ կիթառիս արձակած զրնգոցի մեջ:

Մեկ- մեկ հիշեք ինձ իբրև անձրևի հետ թափվող արցունքի կաթիլ,

և ես ստվերս գրկած կվերադառնամ

ու անձրևի փոխարեն կլվամ ձեր արցունքները…

Եվ միայն հիմա, երբ առաջին անգամ կարոտից փակում եմ աչքերս

ու վերջին անգամ հեռանում եմ ինձանից,

հիշում եմ ձեզ`

ծնողներ իմ, ընկերներ իմ, մեկ-մեկ ժպտացող դիմակներ, և դու`

հովանոցի պես երազս ծածկող մի կաթիլ փետուր…

 

Պիտակներ՝ , ,

1 responses to “Առաջին անգամ

  1. Agnes Gasparbek

    12 Ապրիլի, 2010 at 7:08 ե.

    Shat-shat lavn er… Bayc mi ban anhaskanali er: ardyoq sa pissimism e, te taxits???

     

Թողնել մեկնաբանություն